Բարսելոնան ներկայացրել է Սելտաի դեմ գավաթային մրցավեճի իր հայտացուցակը:
Վաղը Բարսելոնան կանցկացնի Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը՝ հյուրընկալելով Սելտային: Առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1 - 1:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Վալվերդեն Սելտայի դեմ խաղին հայտավորել է առաջին թիմի 17 խաղացողների, ինչպես նաև Ալենյային ու Արնաիսին Բարսա Բ - ից:
Վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին, Ֆիլիպե Կոուտինյոն ու Պակո Ալկասերը: Մարզիչը չի հայտավորել նաև Ալեյշ Վիդալին, Արդա Թուրանին, Դենիս Սուարեզին, Ռաֆինյային և Ժերարդ Դեուոֆեուին: Մինչ խաղի մեկնարկը Վալվերդեն պետք է հրաժարվի ևս մեկ խաղացողից:
Комментариев нет:
Отправить комментарий