пятница, 12 января 2018 г.

Հայտնի են դարձել Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Երեկ Բարսան սեփական հարկի տակ ջաղջախիչ 5-0 հախթանակ տարավ Սելտաի նկատմամբ և դուրս եկավ գավաթի 1/4 եզրափակիչ ինչպես արդեն տեղեկացնում ենք զույգերը հայտնի են :
«Լեգանես»-«Ռեալ»
«Էսպանյոլ»-«Բարսելոնա»
«Աթլետիկո»-«Սևիլիա»
«Ալավես»-«Վալենսիա»
Առաջին հանդիպումները կկայանան 5 օրից հունվարի 17-ին, իսկ պատասխանը հունվարի 24-ին:

четверг, 11 января 2018 г.

10 Անչափ հետաքրքիր փաստ «Բարսելոնայի» նորեկի մասին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը, հայտնելով Իեռի Մինայի ձեռքբերման մասին, ակումբի երկրպագուներին է ներկայացրել 10 հետաքրքրաշարժ փաստ իր նորեկի մասին:
1.Իեռի Մինան կդառնա առաջին կոլումբիացին, որը «Բարսելոնայի» կազմում պաշտոնական հանդիպում կանցկացնի: 1964 թվականի հունիսի 24-ին՝ «Սաբադելյայի» դեմ ընկերական խաղում «Բարսելոնայի» կազմում դաշտ դուրս եկավ Լաուրո Մոսկերան, բայց նա այդպես էլ տեղ չգտավ թիմի կազմում:
2. Մինան կլինի «Բարսելոնայի»  ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը՝ 195 սմ: Հասակով «Բարսելոնայի»  նորեկը գերազանցում է Ժերար Պիկեին (194), Բուսկետսին (189) և Գոմեշին (188):
3.Մինան դարձավ Պրիմերայում ներկայումս հանդես եկող 10-րդ կոլումբիացին: Նա միացավ Կառլոս Բակկային («Վիլյառեալ»), Խուանխո Նարվաեսին  («Բետիս»), Լուիս  Մուրիելյուին («Սևիլյա»), Դանիել Տոռեսին («Ալավես»), Ջեֆֆերսոն Լերմեին («Լևանտե»), Ջեյսոն Մուրիլյոյին («Վալենսիա»), Բերնարդո Էսպինոսային, Յոհան Մոխիկային և Մարսել Մորենոյին («Ժիրոնա»):
4. Իեռին  Կոլումբիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Ուրուգվայի ընտրանու հետ խաղում, խփել իր առաջին գնդակը: Ընդհանուր առմամբ, Մինան 9 խաղ է անցկացրել հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
5. Իր կարիերայի ընթացքում Իեռին 4 տարբեր համարներով է հանդես եկել. կրել է 3 համարը «Դեպորտիվո Պաստոյում», 26-ը՝ «Սանտա Ֆեում» և «Պալմեյրասում», 13 և 16 համարները՝ ազգային հավաքականում:
6. Մինան ի սկզբանե սկսել է ֆուտբոլ խաղալ որպես դարպասապահ, հետո փոխել է դիրքը և դարձել կենտրոնական պաշտպան:
7. Մինայի հայրը և քեռին ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են եղել. ընդ որում, 2-ն էլ դարպասապահ են եղել:
8. Իեռին օգնել է իր թիմերին նվաճել մի շարք տիտղոսներ. 2014 թվականին նա հաղթել է Կոլումբիայի առաջնությունը, 2015-ին՝ Կոպա Սյուդամերիկանան, 2016-ին՝ Բրազիլիայի առաջնությունը և միայն 2017-ին ոչինչ չի կարողացել նվաճել:
9. 2016 թվականին Իեռին բարեգործական ֆոնդ է ստեղծել իր հայրենի Գուաչենա քաղաքում և օգնել շուրջ 2000 մարդու:
10.Մինան սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի և մտերիմների շրջանում:


                                                                                                           Աղբյուր. totalfootball.am

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. էրրի Մինան Բարսելոնայի Ֆուտբոլիստ

Բարսելոնայի պաշտոնական կայքերը պաշտոնապես հայտարարեցին Մինաի տրանֆսերի մասին, հավելեցին, որ մանրամասները շուտով կներկայացնեն:
Բարսանելոնան տրանֆերի մասին

среда, 10 января 2018 г.

ԶԼՄ-ներ. Էրիի Մինան արդեն Բարսելոնայում է

Ըստ որոշ ԶԼՄ-ների  Երրի Մինան այժմ ուղևորվում է Բարսելոնա, որտեղ նա կկատարի իր կյանքի երազանքը նա կհանդիսանա  աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի Բարսելոնայի ֆուտբոլիստ:



                                                                                       

Բարսաի Հայտացուցակը

Բարսելոնան ներկայացրել է Սելտաի դեմ գավաթային մրցավեճի իր հայտացուցակը:
Վաղը Բարսելոնան կանցկացնի Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը՝ հյուրընկալելով Սելտային: Առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1 - 1:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Վալվերդեն Սելտայի դեմ խաղին հայտավորել է առաջին թիմի 17 խաղացողների, ինչպես նաև Ալենյային ու Արնաիսին Բարսա Բ - ից:
Վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին, Ֆիլիպե Կոուտինյոն ու Պակո Ալկասերը: Մարզիչը չի հայտավորել նաև Ալեյշ Վիդալին, Արդա Թուրանին, Դենիս Սուարեզին, Ռաֆինյային և Ժերարդ Դեուոֆեուին: Մինչ խաղի մեկնարկը Վալվերդեն պետք է հրաժարվի ևս մեկ խաղացողից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բարև ձեզ դուք հիմա տեսնում եք մեր կայքի առաջին նորությունը :)
Այս կայքը նորաբաց է, ձեր համար  այն կհանդիսանա որպես լավագույն Բարսելոնայի կայքերից մեկը, ձեզ կներկայանա ամենաթարմ նորություններով  և նաև մեր Ֆեյսբուքյան էջով httpsՄեր ֆեյսբուքյան էջը