вторник, 30 января 2018 г.

Չիլավերտ. Երբ Մեսսին հեռանա ֆուտբոլից, բոլորս կարտասվենք

Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը հայտարարել է, որ Արգենտինայի ընտրանին չի կարող ԱԱ-2018-ի խմբից դուրս գալ առանց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի:  
«Առանց Մեսսիի Արգենտինան չի կարող դուրս գալ ԱԱ-2018-ի խմբից: Թիմում լավ խաղացողներ կան` ի դեմս Ագուերոյի, Իգուաինի, Դի Մարիայի և Դիբալայի, սակայն տարբերությունն այն է, որ նրանք չեն կարողանում խաղեր հաղթել: Լիոնելը եղանակ փոխող ֆուտբոլիստ է: Մեսսին վտանգավոր է նույնիսկ կանգնած ժամանակ: 
Ցանկանում եմ, որ Արգենտինան դուրս գա ԱԱ-2018-ի եզրափակիչ և նվաճի Աշխարհի չեմպիոնի տիտղոսը` Մեսսիի համար: Ես նրա երկրպագուն եմ: Նա այլմոլորակային է, իսկ Ռոնալդուն և Նեյմարը` երկրացիներ: Երբ Մեսսին հեռանա ֆուտբոլից, բոլորս կարտասվենք: Հաջորդ Մեսսին կհայտնվի հազար տարի անց»,- Չիլավերտի խոսքն է մեջբերում «Marca»-ն` հղում անելով «La Nacion»-ին: 
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինան ուժերը կչափի Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ: 

воскресенье, 28 января 2018 г.

Վալվերդեն չի բացառել,որ Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդ

<<Բարսելոնայի>> գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Նեյմարի <<Ռեալ>> տեղափոխվելու մասին լուրերը:
Մասնագետը ասել է,որ եթե կա մի աշխարհ որտեղ կարող են տարօրինակ բաներ կատարվել դա ֆուտբոլային աշխարհն է,երբեմն անհնարհին թվացող բաները հանկարծակի իրականանում են և եթե Նեյմարը տեղափոխվի Մադրիդ նա ասել է,որ չի զարմանա: