пятница, 19 января 2018 г.

Հայտնի է թէ,որ համարի մարզաշապիկը կկրի Կուտինյոն Բարսելոնայում

Mundo Deportivo-ն հայտնում է,որ Բրազիլացին չի լինի 7 համարը այլ կկրի 14-ը:
Նշենք.որ կատալոնական ակումբը Կոուտինյոի համար 160 միլիոն եվրո է վճարել կնքելով 5 տարվա պայմանագիր:

четверг, 18 января 2018 г.

Պիկեն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ,- հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Նրա հրաժարագինը կկազմի 500 միլիոն եվրո:
Պիկեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 421 հանդիպման, խփել 36 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: 

среда, 17 января 2018 г.

Էսպանյոլ-Բարսելնոա.Բարսելոնայի Մեկնարկային կազմը

Կազմում կան փոփոխություններ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանկով 00:00-ին:

Եվրոպայի ամենաբարձր աշխատավարձ վճարող ակումբը.

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի ամենբարձր աշխատավարձ վճարող ակումբների ցանկը.
Ամենաբարձր աշխատավարձը վճարվում է կատալոնական «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը դրա վրա ծախսել է 372 միլիոն եվրո, ինչև կազմում է թիմի եկամուտի 60 տոկոսը: Այդ ցուցանիշը 6.2 անգամ ավելին է, քան Պրեմերայի ակումբներից շատերում:
Ամենաբարձր միջին աշխատավարձը Պրեմիեր լիգայում է ՝ 153.9 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է Բունդեսլիգան՝ 75.3, իսկ եռյակը եզրափակչում է Պրիմերան՝ 73.5:

Ֆուտբոլի Պատմությունը կհիշի քեզ հավետ ԼԵԳԵՆԴ.

  Ռոնալդինյոն Հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին.

Կատալոնական Բարսելոնայի Նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:Ռոնալդինյոն մի պահ ավարտել էր կարիերան այնուհետև նա նորից սկսեց խաղալ,իսկ այժմ նա վերջնականապես լքում է ֆուտբոլային աշխարհը:Նրա Բարսայում անցացրաց ամբողջ տարիներ վիջակագրությունը կգտնեք այստեղ Ռոնալդինյոն Բարսայում:

вторник, 16 января 2018 г.

Բարսելոնան Չի վաճառի իր ֆուտբոլիստին.

Բարսելոնան հրաժարվել է Ռաֆինյային վաճառել Ինտերին

Կատալոնական «Բարսելոնան» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային գնելու Միլանի «Ինտերի» առաջարկը,- հաղորդում է «Marca»-ն:
Միլանցիները, որոնք մտադիր էին վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին, բրազիլացու տրանսֆերի համար առաջարկել են 20 միլիոն եվրո: Կատալոնական ակումբում կարծում են, որ այդ գումարը բավարար չէ նման ֆուտբոլիստի համար: «Բարսելոնան» ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո և բոնուսներ, ինչպես նաև, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռաֆինյայի տրանսֆերը պարտադիր իրականացվի, ինչին «Ինտերը» համաձայն չէ:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:



                                                                                Աղբյուր. armsport.am

понедельник, 15 января 2018 г.

Նորից Վնասվացքներ. Դեմբելն և Ինիեստան վնասվացք են ստացել

Էռնեստո Վալվերդեի համար շաբաթն սկսվում է բացասական լուրերով: Անոետայում տարած փայլուն հաղթանակին հետևեցին վնասվածքներ:
Մասնավորապես, Ուսման Դեմեբելեն, ով վերջերս էր ապաքինվել ծանր վնասվածքից, կրկին վնասվածք է ստացել, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նա բաց կթողնի 3 - ից 4 շաբաթ:
Վնասվածք ունի նաև Անդրես Ինիեստան: Հենց այդ պատճառով էր Վալվերդեն նրան թողել պահեստայինների նստարանին: Նրա վնասվածքն այնքան լուրջ չէ, որքան Դեմբելեինը: Իսպանացին բաց կթողնի առաջիկա հանդիպումը, իսկ մնացած հանդիպումներին նրա մասնակցությունը կախված է ապաքինման արագությունից:


                                   


                                                                                                                     Աղբյուր.  barca.am

          

воскресенье, 14 января 2018 г.

Հայտացուցակում փոփոխություն կա.


Այսօր Բարսելոնան հյուրընկալվում է Ռեալ Սոսյեդադին: Արդեն հայտնել էինք այն 18 խաղացողների ցանկը, ովքեր մեկնելու են Սան Սեբաստիան:
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն: Վերջին պահին Նելսոն Սեմեդոն հայտնել է, որ վատառողջ է: Բուժզննման արդյունքում պորտուգալացու մոտ տոնզիլիտ է ախտորոշվել:
Այդպիսով, նա դուրս է մնացել հայտացուցակում, իսկ նրա փոխարեն Վալվերդեն հայտավորել է Ալեյշ Վիդալին: Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45 - ին:



                                                                                                                                            Աղբյուր.barca.am