пятница, 26 января 2018 г.
Վալվերդե. Տպավորված եմ Կուտինյոի դեբյուտով
Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդին էսպանյոլի դեմ գավաթային մրցավեճից հետո կայացաց մամուլի ասուլիսում ասել է, որ տպավորված է Կուտինյոի դեբյուտում: Ինչպես հայտնում է Sky Sport-ը Մասնագետը նշել է,որ ֆուտբոլիստը արագ մտավ խաղի մեջ,սուր էր գործում և մասնակցում թիմի գրեթե բոլոր գրոհներին:Մի խոսքով Կուտինյոն հենց իր առաջին խաղով տպավորություն է ստեղծել մասնագետի մոտ:
четверг, 25 января 2018 г.
среда, 24 января 2018 г.
вторник, 23 января 2018 г.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մասկերանոն հեռացավ Բարսելոնայից
Պաշտոնական Մասկերանոն ավարտեց ելույթները Բարսելոնայի կազմում,այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը ֆեյսբուքում F.C Barcelona:
Շնորհակալություն ամեն ինչի համար Մասկե: Հիշեցնենք,որ Մասկերանոն Բարսելոնայի կազմում նվաճել է 18 տիտղոս:
Շնորհակալություն ամեն ինչի համար Մասկե: Հիշեցնենք,որ Մասկերանոն Բարսելոնայի կազմում նվաճել է 18 տիտղոս:
понедельник, 22 января 2018 г.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մեր Հենոն Արսենալի Ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:
Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:
«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:
Վերմալենը վնասվածքի պատճառով 2 շաբաթ բաց կթողնի
«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում:
Նման տեղեկատվություն է հրապարակել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ավելի վաղ, «Բարսելոնակում» հայտնել են, որ բելգիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի հետին հատվածի վնասվածք:
Վերմալենը վնասվածք է ստացել Լա Լիգայի 20-րդ տուրի` «Բետիսի» հետ խաղում (5:0):
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Վերմալենին վերականգնման համար 2 շաբաթ անհրաժեշտ կլինի: «Բարսելոնայում» նշել են, որ մարզչական շտաբը հույսեր էր կապում պաշտպանի հետ, որը պետք է զբաղեցներ վնասվածք ստացած Սամուել Ումտիտիի տեղը:
Подписаться на:
Сообщения (Atom)