«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում:
Նման տեղեկատվություն է հրապարակել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ավելի վաղ, «Բարսելոնակում» հայտնել են, որ բելգիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի հետին հատվածի վնասվածք:
Վերմալենը վնասվածք է ստացել Լա Լիգայի 20-րդ տուրի` «Բետիսի» հետ խաղում (5:0):
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Վերմալենին վերականգնման համար 2 շաբաթ անհրաժեշտ կլինի: «Բարսելոնայում» նշել են, որ մարզչական շտաբը հույսեր էր կապում պաշտպանի հետ, որը պետք է զբաղեցներ վնասվածք ստացած Սամուել Ումտիտիի տեղը:
Комментариев нет:
Отправить комментарий