Այսօր Բարսելոնան հյուրընկալվում է Ռեալ Սոսյեդադին: Արդեն հայտնել էինք այն 18 խաղացողների ցանկը, ովքեր մեկնելու են Սան Սեբաստիան:
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն: Վերջին պահին Նելսոն Սեմեդոն հայտնել է, որ վատառողջ է: Բուժզննման արդյունքում պորտուգալացու մոտ տոնզիլիտ է ախտորոշվել:
Այդպիսով, նա դուրս է մնացել հայտացուցակում, իսկ նրա փոխարեն Վալվերդեն հայտավորել է Ալեյշ Վիդալին: Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45 - ին:
Աղբյուր.barca.am
Комментариев нет:
Отправить комментарий