вторник, 30 января 2018 г.

Չիլավերտ. Երբ Մեսսին հեռանա ֆուտբոլից, բոլորս կարտասվենք

Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը հայտարարել է, որ Արգենտինայի ընտրանին չի կարող ԱԱ-2018-ի խմբից դուրս գալ առանց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի:  
«Առանց Մեսսիի Արգենտինան չի կարող դուրս գալ ԱԱ-2018-ի խմբից: Թիմում լավ խաղացողներ կան` ի դեմս Ագուերոյի, Իգուաինի, Դի Մարիայի և Դիբալայի, սակայն տարբերությունն այն է, որ նրանք չեն կարողանում խաղեր հաղթել: Լիոնելը եղանակ փոխող ֆուտբոլիստ է: Մեսսին վտանգավոր է նույնիսկ կանգնած ժամանակ: 
Ցանկանում եմ, որ Արգենտինան դուրս գա ԱԱ-2018-ի եզրափակիչ և նվաճի Աշխարհի չեմպիոնի տիտղոսը` Մեսսիի համար: Ես նրա երկրպագուն եմ: Նա այլմոլորակային է, իսկ Ռոնալդուն և Նեյմարը` երկրացիներ: Երբ Մեսսին հեռանա ֆուտբոլից, բոլորս կարտասվենք: Հաջորդ Մեսսին կհայտնվի հազար տարի անց»,- Չիլավերտի խոսքն է մեջբերում «Marca»-ն` հղում անելով «La Nacion»-ին: 
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինան ուժերը կչափի Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ: 

воскресенье, 28 января 2018 г.

Վալվերդեն չի բացառել,որ Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդ

<<Բարսելոնայի>> գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Նեյմարի <<Ռեալ>> տեղափոխվելու մասին լուրերը:
Մասնագետը ասել է,որ եթե կա մի աշխարհ որտեղ կարող են տարօրինակ բաներ կատարվել դա ֆուտբոլային աշխարհն է,երբեմն անհնարհին թվացող բաները հանկարծակի իրականանում են և եթե Նեյմարը տեղափոխվի Մադրիդ նա ասել է,որ չի զարմանա:

пятница, 26 января 2018 г.

Բարսելոնայի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ ֆուտբոլիստները

Հետաքրքիր տեղեկություն է հրապարակվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հասակի վերաբերյալ:
Նորեկ Յերի Մինան կատալոնական ակումբի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստն է. նրա հասակը 195 սմ է:

Թիմի ամենացածրահասակ ֆուտբոլիստները Լիոնել Մեսսին և Ժորդի Ալբան են՝ 1 մետր 70 սմ: Ինիեստայի հասակը 1.71 սմ է:

Վալվերդե. Տպավորված եմ Կուտինյոի դեբյուտով


Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդին էսպանյոլի դեմ գավաթային մրցավեճից հետո կայացաց մամուլի ասուլիսում ասել է, որ տպավորված է Կուտինյոի դեբյուտում: Ինչպես հայտնում է Sky Sport-ը Մասնագետը նշել է,որ ֆուտբոլիստը արագ մտավ խաղի մեջ,սուր էր գործում և մասնակցում թիմի գրեթե բոլոր գրոհներին:Մի խոսքով Կուտինյոն հենց իր առաջին խաղով տպավորություն է ստեղծել մասնագետի մոտ:

среда, 24 января 2018 г.

вторник, 23 января 2018 г.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մասկերանոն հեռացավ Բարսելոնայից

Պաշտոնական Մասկերանոն ավարտեց ելույթները Բարսելոնայի կազմում,այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը ֆեյսբուքում F.C Barcelona:
Շնորհակալություն ամեն ինչի համար Մասկե: Հիշեցնենք,որ Մասկերանոն Բարսելոնայի կազմում նվաճել է 18 տիտղոս:

понедельник, 22 января 2018 г.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մեր Հենոն Արսենալի Ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: 
Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: 
Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:
«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: 

Վերմալենը վնասվածքի պատճառով 2 շաբաթ բաց կթողնի

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում:
Նման տեղեկատվություն է հրապարակել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ավելի վաղ, «Բարսելոնակում» հայտնել են, որ բելգիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի հետին հատվածի վնասվածք:
Վերմալենը վնասվածք է ստացել Լա Լիգայի 20-րդ տուրի` «Բետիսի» հետ խաղում (5:0):
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Վերմալենին վերականգնման համար 2 շաբաթ անհրաժեշտ կլինի: «Բարսելոնայում» նշել են, որ մարզչական շտաբը հույսեր էր կապում պաշտպանի հետ, որը պետք է զբաղեցներ վնասվածք ստացած Սամուել Ումտիտիի տեղը:

пятница, 19 января 2018 г.

Հայտնի է թէ,որ համարի մարզաշապիկը կկրի Կուտինյոն Բարսելոնայում

Mundo Deportivo-ն հայտնում է,որ Բրազիլացին չի լինի 7 համարը այլ կկրի 14-ը:
Նշենք.որ կատալոնական ակումբը Կոուտինյոի համար 160 միլիոն եվրո է վճարել կնքելով 5 տարվա պայմանագիր:

четверг, 18 января 2018 г.

Պիկեն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ,- հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Նրա հրաժարագինը կկազմի 500 միլիոն եվրո:
Պիկեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 421 հանդիպման, խփել 36 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: